ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երևանում ցուցարարները պաշտպանում են գյումրեցիների պահանջները

Երևանում ցուցարարները պաշտպանում են գյումրեցիների պահանջները
17.01.2015 | 13:48

Երեկ կեսօրին Երևանում մի խումբ երիտասարդներ հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով, որ 6 մարդու սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Պերմյակովը դատվի հայաստանյան դատարանում:
Ակտիվիստները միացել էին Գյումրիում ցուցարարների պահանջին՝ հայտարարելով, որ իրենց բոլորին միավորում են և վիշտը, և այդ պահանջը. «Գյումրին պիտի զգա, որ կայծակնային արագությամբ այստեղ էլ պիտի արձագանքենք, Երևանում»:
Ակտիվիստների կարծիքով՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրի էր գնացել՝ մարդկանց մոլորեցնելու, համոզելու, որ ամեն ինչ կարգին է: Նրանց կարծիքով՝ դատախազի ասուլիսից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն քայլեր ձեռնարկելու, որպեսզի Պերմյակովին այստեղ դատեն. «Հայաստանի իշխանությունները ռուս ազգի ձեռքին ուղղակի կատարածուներ են, և ոչ մի կատարածու երբևէ չի ապստամբի իր տիրոջ դեմ»:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն ռուսական բանակի մյուս պատասխանատուները, որոնց թողտվության պատճառով զինված Պերմյակովը դուրս է եկել ռազմակայանի տարածքից. «Պետք է պատժվի ոչ միայն ոճրագործը, այլև նրանք, ովքեր մարդասպանին ուղարկել են Հայաստան: Այդ ամբողջ կազմը, ովքեր պատասխանատու են այս ամեն ինչի համար»:
Դավիթ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները արդեն քանի օր է` լռում են. «Եվ այստեղ ուզում եմ դիմել հանրապետականի երիտթևին: Որ այդպես հպարտ ու բարձրագոչ Հունգարիայի դեսպանատան վրա ձվեր էիք նետում, նույնը ինչո՞ւ հիմա չեք անում: Այն ժամանակ դուք պահանջում էիք, որ Հունգարիան չհանձնի ազեր հանցագործին Ադրբեջանին, հիմա էլ քնած ժամանակ գնդակահարվել են Հայաստանի վեց քաղաքացիներ: Ինչո՞ւ չեք պահանջում նույն ձևով, որ հիմա էլ չհանձնվի այդ ոճրագործը, որը ոչնչով չի տարբերվում Ռամիլ Սաֆարովից»:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ